ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փորձելով լուծել «մարդ-արջ» կոնֆլիկտը

Փորձելով լուծել «մարդ-արջ» կոնֆլիկտը
19.10.2019 | 12:58

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ներկայացված «Մարդ-արջե կոնֆլիկտի հետազոտմանն ուղղված ծրագիրը միակն է Հայաստանից, որն անցել է EOCA կողմից հայտարարված հեղինակավոր մրցույթի վերջին փուլ։

«Solving human-bear conflict in Vayots Dzor, Armenia» ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել «մարդ-արջե կոնֆլիկտի լուծմանը Վայոց ձորում։ Հայտնի է, որ Վայոց ձորում երբեմն «մարդ-արջե կոնֆլիկտի հետևանքով տեղի բնակիչները կրում են նյութական վնասներ, իսկ կենդանին՝ դառնում է խոցելի։ Ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունների և նոր մեթոդների կիրառման արդյունքում կառաջարկվեն և կներդրվեն կոնֆլիկտի լուծման տարբերակներ։


Արդեն շուրջ երկու տարի է, ինչ FPWC Հայաստանում հաջողությամբ իրականացնում է արջերի փրկության մեծ ծրագիրը, ինչի արդյունքում Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել տարիներ շարունակ անազատության մեջ պահվող ավելի քան 30 արջ։

Դիտվել է՝ 4986

Մեկնաբանություններ